National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.10.2013
Աշխատանքային այց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
1 / 7

Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հերթական աշխատանքային այցը կատարեց: Այս անգամ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Իշխան Խաչատրյանը եղան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին նախարարության մասնաշենքերով, ծանոթացան նյութատեխնիկական ու աշխատանքային պայմաններին: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, եւ նախարարը ներկայացրեց ստորաբաժանումների եւ մասնավորապես Ճգնաժամային կենտրոնի աշխատանքի կազմակերպման սկզբունքները, ինֆորմացիայի ստացման, որոշումների կայացման, արագ արձագանքման մեխանիզմները, հանրապետության տարբեր գերատեսչությունների ու մարմինների, ինչպես նաեւ արտասահմանյան տարբեր երկրների հետ արդյունավետ կապի հաստատման ու համագործակցության տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերը:

Ուշագրավ ու խորհրդանշական էր Ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամ աշխատակիցների ակտիվ ներգրավվածության փաստը. նախարարի տեղեկացմամբ՝ կենտրոնում իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում գործին քաջատեղյակ ու նվիրյալ սայլակավոր 25 հաշմանդամներ, որոնց համար ստեղծված են բոլոր պայմանները:

Նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին կատարված մեծածավալ աշխատանքը, նախարարության հաջողություններն ու ձեռքբերումները՝ արձանագրելով, որ ստեղծված է եվրոպական երկրների փրկարար ծառայության չափանիշներին լիովին համապատասխանող կառույց: Նրանք նախարարության ու նրա ստորաբաժանումների հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու պատրաստակամություն հայտնեցին, իսկ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը պատրաստվում է փրկարար ծառայության զարգացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնել, որի արդյունքում հնարավոր կլինի վեր հանել եւ շտկել հնարավոր օրենսդրական բացերն ու թերությունները:

Քննարկումներ եղան նաեւ բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ, ինչը Կորյուն Նահապետյանի բնորոշմամբ՝ արդեն իսկ խորհրդարանական լսումների յուրօրինակ հիմք ու ազդակ է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am